«Չորրորդ ինքնիշխանություն». Վովա Գասպարյանն իր տեղակալին ուղարկել է Սասունենց կտուր
Հայկական Մամուլ
Երբ Վովա Գասպարյանը նոր էր նշանակվել ՀՀ ոստիկանապետ, առաջին օպերատիվ հավաքի ժամանակ նա հանձնարարականներ էր տվել իր տեղակալներին, այսպես կոչված՝ փոխոստիկանապետներին: Նրանցից մեկը՝ Հովհաննես Հունանյանը, համարձակություն էր ունեցել ճշգրտող հարց տալ, թե ի՞նչ օպերատիվ հանձնարարական է իրեն տվել նախարարը, և իր աշխատակիցները ո՞ւր պետք է մեկնեն: «Սուրոյենց կտուր». կարճ հակադարձել էր Վովա Գասպարյանը, հիշեցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
Թերթի տեղեկություններով, հիմա էլ Վովա Գասպարյանը նույն Հովհաննես Հունանյանին ուղարկել է Սասունենց կտուր: Բանն այն է, որ Հրազդանում Սասուն Միքայելյանի քարոզարշավն ու դրանով պայմանավորված հասարակական տրամադրություններն այնքան տպավորիչ են, որ իշխանությունները որոշել են ուժեղացնել իրենց «պայքարի՚»ավանդական մեթոդները: Հրազդանում Միքայելյանի ակտիվ կողմնակիցների շարքերում են նաև Հրազդանում ապրող բազմաթիվ ջավախքահայեր: Եվ ահա, Վովա Գասպարյանը իր աշխատակիցներից Հովհաննես Հունանյանին, ով ծագումով ջավախքահայ է, գործուղել է Հրազդան, որպեսզի նա այնտեղ «աշխատանքներ իրականացնի» ջավախքահայերի հետ:
Կռահո՞ւմ եք՝ ինչով են ավարտում իրենց կարիերան ոստիկանական համակարգում ջավախքահայ բարձրաստիճանները. ճիշտ է, հայտնվում են Սուրոյենց կտուրում: Արարատ Մահտեսյանի ու Հովհաննես Թամամյանի օրինակներն անվիճելի են։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ