«Չորրորդ ինքնիշխանություն». Անդրանիկ Նիկողոսյանը՝ ձախորդ խոպանչի
Հայկական Մամուլ
ԱՊՀ երիտասարդական խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով առավելապես հայտնի է Հայաստանում «Պուտին» ակումբներ բացելու նախաձեռնությամբ, հայտարարել է, թե «Հայաստանն ընդամենը մի կետ ա իմ համար... Հիմա հո ես կրակը չընկա՞, որ հայ եմ»:
Մեկնաբանելով Նիկողոսյանի հայտարարությունը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ինչ արած, այդպես էլ է պատահում: Մարդը եկել էր Հայաստան՝ ինչ-որ նախաձեռնությամբ, ու երևի մտածում էր, թե շատերին դա դուր կգա, վերևներում կնկատեն և այլն, բայց դրա փոխարեն ընդամենը մի լավ ձեռ առան, ու հարցը փակվեց: Հիմա էլ ստիպված հայտարարում է, թե Հայաստանն ընդամենը մի կետ է իր համար (այսինքն՝ ինքը համաշխարհային մասշտաբի գործիչ է):
Ճիշտը որ ասենք՝ նա էլ իր հերթին Հայաստանի համար է ընդամենը մի կետ, որին կարելի էր նաև բանի տեղ չդնել: Բայց երբեմն չնչին բաները մեծ վնասներ են հասցնում: Ճանճն, օրինակ, իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց կաթսայի մեջ ընկնելով՝ կարող է ամբողջ ապուրը փչացնել: Ռուսական առածն էլ, ի դեպ, շատ լավ բացատրում է, թե ինչպես կարելի է մի ամբողջ տակառ մեղր փչացնել՝ մի կտոր «փիս բանով»:
Ամեն դեպքում՝ Անդրանիկ Նիկողոսյանը, հուսով ենք, չի նեղանա Հայաստանի վերաբերմունքից: Նման «չնչին բաների» վերաբերմունքը հազիվ թե նշանակություն ունենա նրա համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ