«Ժողովուրդ». Զինդատախազ Գևորգ Կոստանյանը կաթված է ստացել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը տեղափոխվել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Թերթի տեղեկություններով՝ երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, և հնարավոր է՝ տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ է հաստատել «Ժողովուրդ»-ի տեղեկությունը: Նրա խոսքերով՝ վտանգն արդեն անցել է, և զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. «Ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք՝ դա էլ կնորմալանա: Աչքերի հետ կապված բան չկա: Կաթված էլ չի եղել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ