«Ժողովուրդ». Քոչարյանն ու Ծառուկյանը հանդիպել են
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել, հայտնի չէ: Թեև հասկանալի է, որ զրույցի հիմնական թեման վերաբերել Է ներքաղաքական խնդիրներին: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման հանդիպման վերաբերյալ ինքը չունի որևէ տեղեկություն: Հիշեցնենք, որ այսօրվանից Ռոբերտ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա, ըստ պաշտոնական պարզաբանման՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի Նիստին մասնակցելու: Իսկ ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ նա Հայաստան կվերադառնա ՌԴ-ում մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների ավարտից հետո:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ