Գիտնականները պատահաբար հայտնաբերել են աշխարհի ամենաբարակ ապակին
Աշխարհ
ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Հնդկաստանի գիտնականների խումբը պատահաբար ստեղծել է աշխարհի ամենաբարակ ապակին:
Ինչպես ասված է Nano Letters ամսագրում տպագրված հոդվածում, այդ ապակին հետագայում կարող է օգտագործվել գրաֆենային տրանզիստորներում՝ որպես կիսահաղորդիչ։
Ֆիզիկոսները նոր նանոնյութը սինթեզել են չծրագրված. այն ստացվել է գրաֆենի՝ ատոմային ածխածնից կառուցված միաշերտ երկչափ նյութի ստեղծման աշխատանքների ընթացքում: Համարվում է, որ դրա կիրառումը կարող է հեղափոխական նշանակություն ունենալ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։
Գիտնականները պատրաստվում էին գրաֆենը ստանալ մեխանիկական ճանապարհով՝ այդ նպատակով օգտագործելով պղնձի փոշով պատված կվարցի թիթեղ։ Այդ աշխատանքները ծրագրվում էր իրականացնել հերմետիկ միջավայրում, սակայն դրանում օդի պատահական հոսքի հետևանքով մի շարք քիմիական ռեակցիաներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում էլ ձևավորվել է առավելագույնը երեք ատոմ հաստությամբ ապակի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ