Վարորդները սկսեցին գործադուլ անել
Բլոգոսֆերա
Այսօրվանից քաղաքացիները երթուղայինների, ավտոբուսների և միկրոավտոբուսների համար պարտավորվում են վճարել 150 դրամ:
Քաղաքացիների շրջանում այս թանկացումները վրդովմունքի մեծ ալիք բարձրացրին, ֆեյսբուքում տարբեր խմբեր բացվեցին՝ չվճարելու մասին կոչերով, իսկ Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ պահանջով՝ ուղեվարձի սակագինը թողնել նույնը:
Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Անի Ստեփանյանն իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Երևանի կենտրոնում գործադուլ են հայտարարել երթուղայինների վարորդները.
«Ո՞վ կա Կենտրոնում: Եկեք Ամիրյան-Պռոսպեկտ կանգառ: Այստեղ արդեն վարորդները գործադուլ են անում: Միացեք ակցիային»,- գրել էր իր էջում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան