Սիրիայի Հոմս քաղաքում զոհերի թիվը աճում է
Մերձավոր Արևելք
Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական ուժերի ռմբակոծությունների պատճառով զոհերի թիվը հասել է 200–ի։ Սակայն զոհերի թվի մասին տեղեկությունները հակասական են։
Կատարի Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է, որ բախումների հետևանքով 600 մարդ վիրավորվել է։
Ռմբակոծությունների և զոհերի մասին տեղեկությունները հաղորդվում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ նոր բանաձև ընդունելու սպասվող քվեարկության ֆոնին, հաղորդում է BBC Russia–ն։
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 217–ի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)