ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Իրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել Հաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Գելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել 

Ո՞ր տարիքից կարելի է սեքսով զբաղվել

Բլոգոսֆերա

Նրանք, ովքեր ասում են, թե մինչև չափահաս դառնալը սեռական հարաբերություն ունենալը վտանգավոր է առողջության համար, սխալվում են կամ պարզապես ստում: Բայց, համենայնդեպս, նրանց զգուշավորության մեջ ճշմարտության հատիկ կա: Քննենք հերթականությամբ:

Տղաների համար ավելի հեշտ է. սեռական առաջին հարաբերությունը նրանց օրգանիզմում փոփոխություններ չի առաջացնում և վնասակար չէ, եթե պատահական սեռական հարաբերության ժամանակ օգտագործեն պահպանակ, հակառակ դեպքում՝ մեծ է ՁԻԱՀ-ով կամ վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Տարիքն այստեղ կապ չունի: Աղջիկների համար տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգից բացի, կա նաև անցանկալի հղիության խնդիրը, որն իր հերթին հղիության արհեստական դադարեցման՝ աբորտի հարց է առաջացնում՝ մեծացնելով մանկան և մայրերի մահացության թիվը: Սեռական առաջին հարաբերությունն աղջկա համար շատ ավելի լուրջ իրադարձություն է, քան տղայի համար: Եթե ամեն բան լավ է ընթանում, ապա «առաջին անգամվա» ֆիզիոլոգիական հետևանքը կուսաթաղանթի պատռվելն է: Հաճախ դա ուղեկցվում է ցավի զգացումով և արյունահոսությամբ: Հենց այդ ժամանակ էլ աղջիկը կարող է հղիանալ: Բացի դրանից, մինչև 16 տարեկանը աղջիկների մոտ խոնավացում չի լինում, ուստի և ներթափանցումը կարող է վնասվածքներով լինել և վերջանալ հեշտոցի պատերի պատռվածքով:

Աղջիկների մոտ վաղաժամ սեռական հարաբերությունը հաճախ հանգեցնում է տհաճությունների, եթե տղան առաջին անգամ կոպտություն է ցուցաբերում: Սեռական հարաբերության հարցում շտապել խորհուրդ չի տրվում:

Անչափահասներին խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ կանացի սեռական օրգանները և օրգանիզմն ամբողջութամբ կազմավորված, պատրաստ չեն դրան, և դա նաև լուրջ վտանգ է հնարավոր հոգեբանական հետևանքների առումով: Համաձայնվում ես նրա հետ մտերմիկ հարաբերություն ունենալ, որովհետև սիրում ես և կարծում, թե դա ընդմիշտ է: Եվ չես էլ մտածում, որ վաղը ձեր հարաբերություններում ամեն բան կարող է շեշտակի փոխվել: Դրա համար երբեք պետք չէ արագացնել իրադարձությունների ընթացքը կամ վախենալ միակ կույսը լինելուց: Առաջին հարաբերությունը չպետք է ցավոտ լինի ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես:
Աղջիկները սեռական հարաբերությունն այլ կերպ են ընդունում, քան տղաները, ինչը հաճախ հանգեցնում է վեճերի: Ո՞րն է խնդիրը:
Տղաների համար սեռական հարաբերությունը կպչուն միտք է, գրեթե կյանքի նպատակ: Ինչո՞ւ: Նրանց մոտ 13-14 տարեկանում հորմոնային «պայթյուն» է սկսվում, որը ձևավորում է մարմինն ու փոխում գիտակցությունը: Արյան մեջ տղամարդու հորմոնի խտության մակարդակը կտրուկ աճում է. ի դեպ, դա տեղի է ունենում միշտ, օրեցօր, այդ թվում՝ նաև երազում: Այդ շրջանում տղաներն ապրում են այդ մտքերով ոչ թե այն պատճառով, որ վատն են, այլ որովհետև այլ կերպ չեն կարող: Իմիջիայլոց, տղայի հեղինակությունն ընկերախմբում որոշվում է՝ կո՞ւյս է նա, թե՞ ոչ, և քանի՞ աղջիկ է եղել նրա կյանքում: Հասկանալի է, որ նման իրավիճակում աղջիկը դառնում է պարզապես նպատակին հասնելու միջոց: Իսկ նպատակը պարզ է. որքան շատ, այնքան լավ:

Աղջիկների համար նույնպես հեշտ չէ: Նրանց օրգանիզմում հորմոնները փոթորկի պես արտադրվում են 28 օր պարբերականությամբ, երբ մոտենում են ամսականները և առաջացնում տրամադրության կտրուկ անկումներ: Եվ ընդհանրապես, կնոջ օրգանիզմի համար սեքսն առաջնահերթ կարևորություն չունի: Աղջիկները սեռական հարաբերությունն ընդունում են որպես հաճույքի մի տեսակ, ինչպես, օրինակ, գեղեցիկ զգեստ գնելը, դրա համար հեշտությամբ կարող են հրաժարվել դրանից: Իսկ եթե համաձայնում են սեռական հարաբերություն ունենալ, ապա դա սիրած էակի նկատմամբ եղած մեծ վստահության դրսևորում է, ինչը երբեմն տղաները հաշվի չեն առնում և հոգեկան ծանր ապրումներ են պատճառում աղջիկներին:

Տղաները, ովքեր հավատում են, թե աղջիկներին դուր է գալիս, երբ իրենց ուժով են տիրում, սխալվում են:
Սեքսը միայն հաճույք չէ: Դա զգացմունքների արտահայտում է և պատասխանատվություն՝ զուգընկերոջ և քեզ համար:

Փաստեր

Մոտավորապես 10%-ի դեպքում կուսաթաղանթի պատռման ժամանակ արյունահոսություն չի լինում:

Կա սեռական խառնվածքի երեք տեսակ. ուժեղ (երբ սեռական հասունացումը սկսվում է 10-12 տարեկանում, դա մոտավորապես կազմում է 15%), միջին (13-15 տարեկան, մոտ 70%) և թույլ՝ (15 տարեկանից բարձր): Սեռական խառնվածքն ու կենսաբանական պատրաստվածությունն անմիջականորեն ազդում են սեռական հարաբերությունների վրա:

Հնում կուսությունից զրկվելը կազմակերպվում էր տարբեր ծիսակատարություններով: Հաճախ դա տեղի էր ունենում տոնակատարությունների ժամանակ և կուսաթաղանթը պետք է պատռեին քրմուհիները կամ ցեղի առաջնորդները. դա նրանց պարտականությունն էր:

Աղբյուրը՝ Erkusov.com:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձուն
Ամենադիտված