Օր 2-րդ. Տրանսպորտային անհնազանդությունը շարունակվում է
Բլոգոսֆերա
Հուլիսի 21-ի առավոտից շարունակվում է երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Արդեն ըստ վարչական շրջանների` կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են միանալ կամ կարող են այստեղ գրել ու կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ, և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ, վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում, և կոչ անելով մյուս ուղևորներին ևս` վճարել 100 դրամ:
Գրառումը՝ «Տրանսպորտային անհնազանդությունը շարունակվում է» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան