Եգիպտոսում կրկին ցույցեր են
Մերձավոր Արևելք
Վեց մարդ է սպանվել Եգիպտոսի Սուեց քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհերի մասին։ Վիրավորների թիվը հասնում է 150-ի։ Մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Բացի այդ, բժիշկները առաջին օգնություն են ցույց են տվել արցունքաբեր գազից թունավորված ցուցարարներին։
Սուեցում զանգվածային անկարգությունները սկսվել են չորեքշաբթի օրը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ Պորտ–Սաիդ քաղաքի ֆուտբոլային թիմի երկրպագուների հրահրած ծեծկռտուքի պատճառով, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 70 մարդ, 300-ը՝ վիրավորվել։
Ցուցարաները բողոքում են քաղաքային իշխանությունների անարդյունավետ աշխատանքի դեմ, որի պատճառով բողոքի ցույցերը վերածվել են ցուցարարների և քաղաքի իրավապահ մարմինների միջև բախումների։ Իրավիճակը քաղաքում շարունակում է լարված մնալ, հաղորդում է «Ռիա նովոստին»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)