«Թանկացման դեմ պայքարողները հաճախ ամենից քիչը ունեն 50 դրամի կարիքը»
Բլոգոսֆերա
Անի Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրվա մեջ 2 անգամ օգտվեցի երթուղայինից, 2 անգամն էլ 100 դրամ վճարեցի իջա, առաջին վարորդը ձայն չհանեց, 2-ը բողոքեց, թե երեկ պլանը չեն հասցրել, երթուղային նստողները քչացել են....և այլն, և այլն, բայց դե ես էլ լուռ չմնացաի :) Բայց ուզում եմ մի 2 խոսք ասել սուս ու փուս 150 դրամ վճարողներին: Հարգելիներս, եթե ձեզ թվում է, թե մենք մեզ կոտորում ենք, որովհետև այդ 50 դրամը չունենք, չարաչար սխալվում եք: Պայքարողներից շատերը անգամ երթուղայինից չեն օգտվում, բայց այս 2 օրը նստում են, որ միանան պայքարին, օգնեն ձեզ պաշտպանել սեփական իրավունքներն ու ինքնասիրությունը: Կան մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ բոլորիդ տեղ ստանալ ու իջնել: Բայց այսօր նրանք կռիվ են տալիս, ընդվզում են, որ ձեզ ու մեզ հիմարի տեղ չդնեն, որ մեր երկրում քաղաքացին հարգված ու իրավատեր լինի, ունենա կարծիք ու դրա հետ հաշվի նստեն: Մի մտածեք, թե դուք 150 դրամ վճարելով աղա եք երևում, իսկ պայքարողները մուրացկաններ են, ովքեր 50 դրամի համար կռվի մեջ են մտնում վարորդների հետ: Նրանք հաճախ ամենից քիչը ունեն այդ 50 դրամի կարիքը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան