Գուցե Թուրքիան դեռ հայցի Հայաստանի օգնությունը
Աշխարհ
«Երբ լսեցինք աղետալի երկրաշարժի մասին, մենք առաջարկեցինք Վանի իշխանություններին մեր օգնությունը։ Շատ լավ գիտակցելով, որ դա չի կարող պաշտոնական հայտարարություն որակվել, մենք ասացինք, որ մեզ տան 47 բահեր ու մենք 47 հոգով կօգնենք երկրաշարժի հետևանքները մեղմել,– լրագրողներին այսօր ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով ևս քառասունվեց հոգու հետ մեկնել էր Արևմտյան Հայաստան՝ սուրբ Կիրակոս եկեղեցու օծմանը մասնակցելու և լսել էր երկրաշարժի լուրը։ «Հումանիտար օգնությունը ոչ մի կապ չունի քաղաքական հարցերի հետ, եթե մարդն ընկած է, պետք է օգնել»,– ավելացրեց ԱԺ պատգամավորը։
Նա շշուկով ասաց, որ չշտապենք եզրակացություններ անել, գուցե Թուրքիան դեռ հայցի Հայաստանի օգնությունը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի