«Չի կարելի վիրավորել 150 դրամ վճարող մարդկանց»
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հետևելով ֆեյսբուքյան գրառումներին ու մեկնաբանություններին, ինչպես նաև կանգառներից պարբերաբար ստացվող լուսանկարներին ու տեսանյութերին և նկատում եմ, որ ավելի ու ավելի են հաճախակիանում այն մարդկանց հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները, ովքեր այնուամենայնիվ 150 դրամ փող են տալիս տրանսպորտից օգտվելիս:
Ժողովուրդ ջան, հազարից մեկ, ինչ որ մնի հարցով ստեղծվել է հասարակական կոնսենսուս, երբ տարբեր տարիքի, տարբեր կուսակցական ու անկուսակցական պատկանելիության, տարբեր աշխարհայացքների, տարբեր սոցիալական մակարդակներ զբաղացնող մարդիկ համախմբվել են ու իրար հետ ինչ որ բան են փորձում անել և այդ դրական երևույթը եթե ուզում ենք պահպանել, ապա ամեն կերպ պետք է զերծ մնալ չկողմնորոշված կամ պայքարի չմիացած մասսային վիրավորելուց ու նեղացնելուց, քանզի այդ կերպ նախ միայն հակառակ էֆֆեկտն է ստացվում ու ի սկզբանե դրական նախաձեռնությունը վեր է ածվում մարգինալական ինչ որ շարժման, երկրորդն էլ մի քիչ պաթետիկ թող հնչկի, բայց դե սիրենք զ,միմյանս, մի բուռ մարդ ենք մնացել:
Հասկացեք, որ ամեն մարդ իր էությամբ պայքարող չէ, ամեն մարդ իր բնավորությամբ չոր չէ, երբ դա պետք է, ամեն մարդ չէ, որ էլեմենտար տեղյակ է, որ նման նախաձեռնություն կա ու էլի հազար ու մի պատճառ-արդարացում կարող եմ ասել, որոնք ստիպում են մարդկանց հնազանդվել այդ որոշմանը: Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու նրանց դրա համար, ՈՉ ՈՔ:
Շատ կուզենամ, որ այս ալիքի մեջ այդան ուժեղ ընդգծված սիրո ու փոխադարձ օգնության ոգին վառ մնա ու չփոխարինվի վհուկների որսով, իսկ դրա համար բավարար է անել այն, ինչ վասին նշեցի վերևում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան