«ՌՀՄ-ն կայացած կառույց է, իսկ Արա Աբրահամյանը՝ ազդեցիկ լիդեր»
Բլոգոսֆերա
Կարեն Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետևելով «երկրամաս» թերթի գործունեությանը ինձ մոտ տպավորություն էր, որ այս թերթը զբաղված էր Ռուսաստանի հայերի միության և Արա Աբրահամյանի PR-ով: Որովհետև բավական դրական լույսի ներքո նա ներկայացնում էր նրանց գործունեությունը: Վերջին շրջանում թերթը քննադատում է Ռուսատանի հայերի միությանը և նրա ղեկավար Արա Աբրահամյանին: Այնպիսի տպավորություն է, որ կամ Արա Աբրահամյանը չի վճարում նրանց, կամ հայնտվել են նոր հովանավորներ, որոնք պատվերներ են տալիս Արա Աբրահամյանի դեմ: Որպես հայ մարդ ես համոզված եմ, որ հայ մարդու շահերից է բխում, որ Ռուսատանում մենք ունենանք կայացած կառույցներ և ազդեցիկ լիդերներ: Ռուսատանում գործող հայկական թերթի շահերից պետք է բխի, որ հայկական համայնքը լինի կայացած և ուժեղ: Անհասկանալի թե ինչու է այս թերթը կամ անձնական նպատակներով, կամ պատվեր կատարելով փորձում վարկաբեկել: Խնդիրը կայանում է նրանում, որ «Երկրամաս» թերթում հակաաբրահամյանական հոդվածները առաջին հերթին թարգմանվում են թուքերեն և տարածվում են թուքրական և ադրբեջանական համայնքներում: Հասկանալի է, որ թուրքական և ադրբեջանական համայնքներին ձեռնտու չէ հայկական համնայնքի ուժեղ լինելը: Ես հասկանում եմ, որ մամուլը ժամանակի ընթացքում դաձել է նաև բիզնես, սակայն սփյուռքի մեր լրատվականները պետք է զերծ մնան նման գործելաոճից»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան