Իսրայելը ԵՄ-ին կոչ է անում ահաբեկչական ճանաչել Հիզբոլլահի բոլոր ճյուղերը
Մերձավոր Արևելք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Եվրամիությանը ահաբեկչական ճանաչել Հիզբոլլահ լիբանանյան շիական շարժումն ամբողջովին, այլ ոչ թե միայն ռազմական ճյուղը, ինչպես ԵՄ-ն վճռել էր նախօրեին:
ԵՄ ԱԳՆ ղեկավարների կողմից նախօրեին կայացրած որոշումը Իսրայելը որակել է իբրև իր կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունք: Իսրայելը 7 տարի առաջ իր դեմ պայքարող Հիզբոլլահ շարժումը, որը այժմ մարտեր է մղում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում, համարում է Իրանի «խամաճիկ»:
Վերջին տարիներին Իսրայելը քիչ ջանք չի թափել՝ բացատրելու ԵՄ-ին, որ Հիզբոլլահը ահաբեկչական կազմակերպություն է, որը ենթակա է Իրանի ռեժիմին: Իսրայելի տեսանկյունից՝ Հիզբոլլահը միասնական կազմակերպություն է, և նրա երկու ճյուղերը՝ քաղաքական և ռազմական, տարանջատելի չեն. ասված է Նեթանյահուի հայտարարության մեջ, որում նա հույս է հայտնել, որ ԵՄ որոշումը չի մնա զուտ քվեարկության տեսքով, այլ գործնական կիրառում կստանա. մեջբերում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը