Ուսուցիչները սեռական ոտնձգություն են իրականացրել աշակերտների նկատմամբ
ԱՄՆ
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տարրական դպրոցի ուսուցչին՝ սեռական ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով։ Շաբաթվա ընթացքում երկրորդ նմանատիպ դեպքն է գրանցվում Կալիֆոռնիայի դպրոցներում, երբ ուսուցիչը բռնություն է գործում աշակերտների նկատմամբ։
49-ամյա Մարտին Սփրինգերին ոստիկանությունը ձերբակալել է փետրվարի 3–ին՝ երկու աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություն գործադրելու մեղադրանքով։ Հանցագործի ազատ արձակման համար դատարանը 2 մլն դոլար գումար է պահանջում, հաղորդում է Fox News–ը։
Հիշեցնենք, որ հունվարի 30–ին նույն դպրոցի ևս մեկ ուսուցիչ էր ձերբակալվել 6–10 տարեկան աշակերտների նկատմամբ բարբարոսական արարքներ գործելու մեղադրանքով։ 61–ամյա Մարկ Բերնդտի սեռական ոտնձգությունների զոհ էր դարձել տարրական դասարանի 23 աշակերտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)