Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Արցախ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան 600 կրակոց: Այդ մասին ասված է ԼՂՀ ՊԲ պաշտոնահան կայքում զետեղված հաղորդագրությունում։
ՊԲ դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան