Եգիպտոսում զոհերի թիվը հասել է 11-ի
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և Սուեցում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է Euronews-ը։
Մայրաքաղաքում զոհվածների թիվը 5-ն է, Սուեցում՝ վեցը։ Վիրավորների ընդհանուր թիվը հասել է 2532-ի։
Երկրի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ բախումները նոր թափ են ստացել։ Ցուցարարները, որոնք պահանջում են պատժել նախորդ շաբաթ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած բախումների մեղավորներին, այրել են մի քանի խանութ և գրասենյակ։
Հիշեցնենք, որ երկրի ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմը հայտարարել է, որ եթե բռնությունների կասեցման համար անհրաժեշտ է իր հրաժարականը, նա ցանկացած պահի պատրաստ է դիմել այդ քայլին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)