Կահիրեի ոստիկանական տեղամասերից մեկում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող ոստիկանական տեղամասում այսօր պայթյուն է որոտացել. տեղեկացնում է Ալ Արաբիան:
Զոհվել է մեկ ոստիկան, ևս 17-ը վիրավորվել են: Հեռուստաընկերության տվյալներով՝ ռումբը նետվել էր տեղամասի ուղղությամբ մոտակայքով անցնող մեքենայի միջից:
Ալ Արաբիայի աղբյուրները պնդում են, որ պայթյունի հետևում կանգնած են Մուսուլման եղբայրներ կուսակցության անդամները, ովքեր նախօրեին հայտարարել էին, թե Կահիրեում ընթացող բախումների մեջ մեղավոր են քաղաքացիական համազգեստ հագած ոստիկանները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ