«Տրանսպորտից օգտվելու նոր միջոց, որը չի հարստացնի հաստավիզ ու անգրագետ գծատերերին» (ֆոտո)
Բլոգոսֆերա
Արա Միրզոյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Առաջարկում եմ Երևանի բոլոր փողոցների տարբեր մասերում տեղադրել այսպիսի ապարատներ, որոնք 100 դրամ գցելուց հետո կտրամադրեն ցանկացած երթուղայինով երթևեկելու համար տոմսեր: Երթուղայինով ինչ-որ տեղ գնալու դեպքում վարորդին տրամադրել միայն տոմսը: Այսպիսով՝ այս ապարատների մեջ գոյացող ողջ գումարը տնօրինում է միայն Երևանի քաղաքապետարանը, ոչ թե հաստավիզ ու անգրագետ գծատերը, ինչի արդյունքում բարձր և արժանապատիվ աշխատավարձ է ստանում երթուղային տաքսու վարորդը:
Հրավիրում եմ Երևանի քաղաքապետի ևավագանու անդամների ուշադրությունը, գուցե բարձրաձայնեք սրա մասին, կարծում եմ՝ աշխատող մոդել է»:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան