Բլեյանը, փրփուռը բերանին, Վեստ Սարգսին էր գովաբանում, իսկ Վահրամ Պահլավունուն՝ «սուր ճոճող»
Բլոգոսֆերա
ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրոյդի հարցը Հայ Ազգին (հոգեբանական թեստ).
- Ինչու՞ են ԶԼՄ-ներում անվերջ փորձում արդարացնել ու նույնիսկ հերոսացնել Հայ Ազգի դավաճաններին (Վասակ Սյունի, Մերուժան Արծրունի, Վեստ Սարգիս, Մելիք Շահնազար)։
Պատասխան.
- Ֆրոյդ ախպեր, մի հին հայկական ասացվածք կա. «Լավություն արա՝ ջուրը գցիր, մի օր քեզ կվերադառնա»։ Այդպես անողները հույս ունեն, որ ապագա (նաև ներկա) դավաճաններն էլ իրենց կարդարացնեն ու կհերոսացնեն…
P.S.- Երեկ Հ1-ով Բլեյանը փրփուռը բերանին Վեստ Սարգսին էր գովաբանում, իսկ Անիի մատույցներում 4 անգամ բյուզանդական բանակը պարտության մատնած Վահրամ Պահլավունուն՝ «սուր ճոճող» տաքգլուխ ներկայացնում։ Դեմքին էլ Պահլավունու մասին խոսելիս զզվանքի արտահայտություն էր տալիս»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան