Ցրտահարության հետևանքով մահացել է 122 մարդ
Աշխարհ
«ИТАР-ТАСС» գործակալությունը, հղում կատարելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությանը, տեղեկացնում է, որ Ուկրաինայում սաստիկ ցրտերի հետևանքով մահացել է 122 մարդ: Վերջին օրերին ցրտահարությունից մահացել է 21 մարդ: 122-ից 12-ը մահացել է հիվանդանոցներում, 78 մարդ հայտնաբերվել են երկրի փողոցներում, ևս 32-ը՝ տներում:
Մեկ շաբաթում Ուկրաինայի բժշկական հաստատություններ են դիմել ավելի քան 2000 մարդ՝ գանգատվելով ցրտահարությունից։ Հիդրոօթերևութաբանական տվյալների համաձայն՝ այսօր սառնամանիքը կթուլանա: Գիշերն Ուկրաինայում ջերմաստիճանը եղել է -17-ից -22, իսկ ցերեկը՝ -9-ից -14:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ