«Առաջիկա 9 օրերին ոչ ոք իրավունք չունի ձեզանից պահանջել 150 դրամ վճարել»
Բլոգոսֆերա
Հրաչյա Ամիրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հիշեցում բոլոր նրանց, ովքեր չգիտեն:
Քանի որ ուղեվարձի բարձրացման մասին որոշումը պաշտոնապես հրատարակվել է այսօր, ապա այն ուժի մեջ կմտնի միայն 9 օր անց: Սա օրենքի պահանջն է: Մեջբերում ՀՀ Օրենքից` իրավական ակտերի մասին.
«Հոդված 56. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ»:
Սա նշանակում է, որ առաջիկա 9 օրերին ոչ մի վարորդ, ոչ մի գծատեր, ոչ մի ոստիկան, ոչ ոք իրավունք չունի ձեզանից պահանջել վճարել 150 դրամ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան