«Բողոքի կարգին, հալալ-զուլալ ակցիաների կարոտն էինք մնացել»
Բլոգոսֆերա
Վահե Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բողոքի կարգին, հալալ-զուլալ ակցիաների կարոտն էինք մնացել: ՄԵԾԱՄԱՍԱՄԲ /պղտոր ջրում ձուկ որսացողների և պատեհապաշտների պակաս երբեք չենք ունեցել/ չապականված և քաղաքականության կեղտաջրերի մեջ չթաթախված անձիք, իրենց քրտինքով ձեռք բերած մեքենաներով անվճար տեղափոխում են մարդկանց: Խաղաղ և կրեատիվ բնույթի ակցիա, որը «հակառակորդի» կողմից արժանացավ «էժանագին ակցիա» բնորոշմանը և դրանից այն կողմ գործն առաջ չգնաց… ոստիկանությունը' ով ինչ ուզում է ասի, իր բարձրության վրա է, իսկ գծատերերն ու «Երևանտրանսը» տրանսի մեջ են, ու…գաղտնի հարց կառավարությունում: Հեռու եմ այն մտքից, թե «գաղտնի»-ն կրեատիվ տարրերի թռչող մտքի որս է ենթադրում, այդուհանդերձ… կարծում եմ, ճիշտ կլինի, եթե «անկուշտ գծատեր'անհագ ախորժակ» օպերացիայի կրետաիվ լուծումների ցանկ ու ժամանակացույց մշակվի, որ հետագայում բոլորը բոլորի դեմ չլինեն և իրար ողջունելու փոխարեն ճամփա չփոխեն: Սեզոնի առանձնահատկությունն էլ հաշվի առնելով' գծատերերի մի խումբը կարող է հանգստյան գոտիներում վերաիմաստավորել անցած ուղին և ճիշտ եզրահանգումների գալ: Մնում է սպասել, թե երբ կգաղտնազերծվի «գաղտնին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան