Իրաքում գրոհայինները 14 բեռնատարի վարորդների են գնդակահարել
Մերձավոր Արևելք
Առնվազն 14 մարդ է զոհ գնացել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս շարժվող ավտոշարասյան վրա գրոհայինների կազմակերպած հարձակման արդյունքում. հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իրաքի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի էր ունեցել Բաղդադից 160 կմ դեպի հյուսիս ընկած Սուլեյման Բեկ բնակավայրի մոտակայքում: Չարագործները կանգնեցրել էին վառելիք տեղափոխող մեքենաների շարասյունը՝ իբր թե փաստաթղթերի ստուգման համար, որից հետո նրանք բեռնատարներից դուրս էին բերել 14 վարորդների և գնդակահարել:
Ոստիկանության տվյալներով՝ բոլոր սպանվածները շիա մուսուլմաններ են եղել: Դեռև ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը