«Շնորհակալություն ոստիկանապետին»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհակալություն ոստիկանապետ Վ. Գասպարյանին, որ գՁատերերին հավաքեց փողոցներից»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, մեր տեղեկություններով՝ հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել երևանյան խոշոր «գծատերերին»։ Հանդիպմանը ՀՀ ոստիկանապետը բավականին խիստ տոնով և կոշտ արտահայտություններով նախազգուշացրել է վերջիններիս որևէ սադրանքի չգնալ երևանյան կանգառներում տրանսպորտի գնի դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ։ Գասպարյանը զգուշացրել է, որ ներողամիտ չի գտնվի ոչ մեկի հանդեպ և օրենքի դեմ գնացած «գծատերերին» խոստացել է պատժել օրենքի ողջ խստությամբ։ «Գծատերերը» ոստիկանության շենքը լքել են բավականին ցածր տրամադրությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան