Ռուսաստանի արտգործնախարարը և արտաքին հետախուզության ղեկավարը մեկնում են Սիրիա
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը փետրվարի 7–ին կմեկնեն Դամասկոս, որտեղ հանդիպելու են նախագահ Բաշար Ասադի հետ։
Լավրովը նշել է, որ նա այցելում է Դամասկոս «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից»։ Ռուսաստանի ԱԳՆ–ն դեռևս որևէ մանրամասներ չի հաղորդում առաջիկա այցից։
Միեւնույն ժամանակ, Լավրովը քննադատել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով նոր բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, որ «եթե նրանք ցանկանում են Անվտանգության խորհրդում նոր սկանդալ ստեղծել, մենք դա նրանց թույլ չենք տա»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում