«Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի...». Նարեկ Մալյան
Բլոգոսֆերա
Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ասատուր Խաչատրյանենց տանից հենց նոր դուրս եկա: Ուկրաինական իշխանությունները մեր դեսպանատան հետ համատեղ աշխատում են իրավիճակի շտկման ուղղությամբ: Նախ ասեմ խոստացել են վաղը առավոտյան բաքվի ժամանակով 07:10 -Ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև:
Ուկրաինան Ասատուրի ելքը երկիր փակել է, այնպես որ նրան Կիևից անմիջապես կվերադարձնեն Երևան:
Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը դիվանագիտականից մինչև անձնական:
Բոլորը խոստացել են որ Ասատուրի գլխից մազ չի պակասի...
Համբերություն նրա ծնողներին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան