Իսրայելի բանակը վաճառում է իր հնացած ռազմատեխնիկան «բարեկամ ժողովուրդներին»
Մերձավոր Արևելք
Իսրայելի պաշտպանական բանակը վաճառքի է հանել հնացած սպառազինությունները. գրում է ИТАР-ТАСС-ը: Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ազատվել բարոյապես հնացած ռազմատեխնիկայից՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, տանկերից, հսկիչ մոտորանավակներից: Իսրայելը հույս ունի գնորդներ գտնել իր «բարեկամ ազգերի» շրջանակներում:
Իրացման է դուրս բերվել 40 հատ Skyhawk Eagle տեսակի ինքնաթիռ, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերի հիմքն էին Դատաստանի օրվա պատերազի տարիներին (1974 թ.): Կան նաև Mirage տիպի 25 արդիականցված և 18 հատ էլ F-16 Hawk տեսակի կործանիչ: Օդային ռազմատեխնիկայից վաճառվոմ է Hercules C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ: Ըստ առկա տեղեկությունների՝ կվաճառվեն նաև Centurion, Patton և M60A3 տանկեր, ինչպես նաև Saar տեսակի հրթիռային մոտորանավակներ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը