Մահացած մարմինների ցուցադրություն (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Նյու Յորքում՝ Թայմ Սքվերում գտնվող ցուցահանդեսն իր դռներն է բացել «Մահացած Մարմինների» ցուցահանդեսի համար:
Այն իրենից ներկայացնում է մահացած անձանց մարմինների ցուցադրություն՝ համեմված գեղարվեստական որոշ լուծումներով:
Ինչպես ցուցահանդեսի հեղինակ բժիշկ Հյունթեր ֆոն Հագենսն է ասում՝ «մշակել է հատուկ մեթոդիկա, որը թույլ է տալիս մահվանից հետո պահպանել դին քայքայումից և, ավելին, այն ապագայում հնարավորություն է տալիս որպես «ցուցանմուշ» կիրառել մարմինները:
Բոլոր մարմինների «սեփականատերերը» իրենց կենդանության ժամանակահատվածում տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի մահվանից հետո իրենց մարմինները նման կիրառություն գտնեն:
Այս բացառիկ ցուցադրությունը կկրի մշտական բնույթ, և թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար:








Գրառումը՝ Հրաչ Բազմաջյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան