«Ինքնաբուխ քաղաքացիական շարժումը քաղաքականացվո՞ւմ է»
Բլոգոսֆերա
Աննա Երևանցին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավում եմ, որ առողջ երիտասարդական ինքնաբուխ շարժումը, որը բացառիկ էր և որն հավակնում էր մեր ազգի օրացույցում ունենալ հուլիսի 25–ը, որպես հայ երիտասարդության հաղթանակի օր, փորձում են քաղաքականացնել։
Այն հինգօրյա գեղեցիկ շարժման, ակցիաների ֆոնին, այսօր ամբողջ օրը համացանցում տեսնում եմ քաղաքապետարանի առջև հայհոյող, պռովոկացիաներ անող, ուղղորդվող, անհասկանալի դեմքերի։
Հարց է առաջանում, որ ի՞՞՞նչ եք գնացել քաղաքապետարանի առջև նստել։ Էլ ի՞նչ պահանջ ունեք։ Էլ ի՞նչ եք ուզում։
Ուզում էիք, որ Տարոնը ոչ թե հանդուրժող լիներ, իր քաղաքացիների կողքին կանգնող քաղաքապետ լիներ, ոչ թե ականջալուր լիներ ցուցարարներին, այլ իր շատ ու շատ կուսակցականների պես անտարբեր լիներ մարդկանց հանդեպ... Ի՞նչ մի անիմաստ պահանջներ եք դեմ տալիս, անմեղ երիտասարդներին շոգի տակ տարել նստացրել եք քաղաքապետարանի առջև։ Ես կարծում էի, որ այս շարժման պահանջը սակագնի իջեցումն է, բայց արի ու տես, որ այստեղ գործ ունենք հերթական քաղաքական շոուի հետ։ Սթափվեք, քանի ուշ չէ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան