Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով Իսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավոր Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Շաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համար Խնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից 

Ի՜նչ լավ օր էր այսօր, որ սկսվել էր երեկվանից...

Բլոգոսֆերա

Հրապարակախոս Լիլիթ Գալստյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Ի՛նչ լավ օր էր այսօր, որ սկսվել էր երեկվանից....

Այսօր լավ օր էր։ Լավ օրը սկսվել էր երեկվանից. Մաշտոցի պողոտայով երթի դուրս եկած երիտասարդների պայծառ, համոզված ու աննահանջ երթը հուսադրող էր. ամեն ինչ կորած չէ. միասին լինելու ներուժ դեռ ունենք։ Մեր մեջ այնուամենայնիվ կա էն տեսակը, թեկուզև փոքրաթիվ, որ չի հրաժարվել արժանապատվությունից, իրավունքից, ամեն օր դառնացող ու հոգսերից ծանրացած հողին տեր կանգնելու համոզումից։

Կա էն տեսակը, որ չի հանձնվում ցինիկների «մեր դեմ խաղ չկա» խաղ-բանաձևին, որը վաղուց երկիրը կառավարելու վարքականոն է դարձել՝ վավերական, կարծրացած, իր ճանապարհին խժռելով ու անապատացնելով հենց մեզ, մեր ողնաշարը, մեր ամեն օրը, մեր արժեքները, արժեքները...բարոյականությունը... մեր վաղը:

Իսկ Մաշտոցի պողոտայով երթի դուրս եկած երիտասարդների համոզված ու աննահանջ երթը հուսադրող է. միթե՞ ամեն ինչ կորած չէ...

Չէ՜, ամեն ինչ կորած չէ, միասին լինելու ներուժ դեռ ունենք... մտածում եմ ես ու կեսօրվա գրեթե հալեցնող արևի տակ քայլում Մաշտոց պողոտայով։ Առջևս են ելնում ութ-տասը տարեկան քույր ու եղբայր. ամմեղ, մաքուր հայացքով, ամառային անողոք արևից գրեթե ոսկեգույն դեմքով։ Ձեռքներին գիրք կա՝ ծանոթորեն մաշված կազմով, դեղնած թերթերով. այդպես գրադարանների գրքերն են մաշվում։ Ճանաչում եմ՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքն է», կարծեմ ութսունականների հրատարակություն։ Ու հիշում եմ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գրադարանը, ուր երկու օրը մեկ հերթական գիրքն էի հանձնում, այդ թվում Ռուբեն Հախվերդյանի սիրած «Գանձերի կղզին» ու հաճախ ստիպված էի հարցերի պատասխանել՝ համոզելու գրադարանավար ընկեր Սիրուշին, որ 500 էջանոց գիրքը կարդացել եմ։ Հիմա գրադարանը չկա, վաղուց սեփականաշնորհված փակ ու մութ տարածք է։

«Որտեղից եք գալիս» հարցիցս անակնկալի են գալիս գրքերը գրկած փոքրիկներն ու զարմացած գերազանցիկ պես պատասխանում՝ Իսահակյանի գրադարանից։

Չէ՛, ամեն ինչ կորած չէ, մտածում եմ ես ու փորձում հիշել, թե գրադարանից գիրք վերցրած երեխա վերջին անգամ երբ եմ տեսել։ Չէ՛, հաստատ, ամեն ինչ կորած չէ, մտածում եմ ես՝ համբուրելով անծանոթ երեխաներին։

Էս ի՛նչ լավ օր է, գնալով համոզվում եմ ես, հիշելով, որ լավ օրը սկսվել էր դեռ երեկվանից։ Իսկ առջևում Հասմիկ Պապյանի համերգն է. Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ վերջին անգամ քսան տարի առաջ է ելույթ ունեցել։ Վաղուց նրա հիմնական բեմը Վիենայում է։ Իսկ դահլիճում գրեթե ծանոթ դեմքեր են՝ հին երևանցիների նոսրացող մի խումբ, որ «պադրոնդաշի» ու սուպերմարկետների մեր ժամանակներում բաց չի թողնի ազնիվ ու հավերժական երաժշտության հետ հանդիպումը։ «Pace, pace mio Dio» հնչում է Վերդիի աստվածային երաժշտությունն ու Հասմիկ Պապյանի ազնվական ներկայությունը մաքրում է հայացքս։

Չէ՛, ամեն ինչ կորած չէ, մտածում եմ ես ու փորձում հիշողությանս մեջ ծանարացած, արժանապատվությանս ու հայացքիս մեջ գրեթե դաջված ծաղկավոր խալաթով հայրենակցիս կողքին տեղավորել Հասմիկ Պապյանին (Հասմիկ Պապյանը չի նեղանա. այդպես մեր գոյության օազիսներն ենք ապահովում ու փորձում շտկել մեր կորացող մեջքը)։ Սա էլ ենք մենք, ամեն ինչ կորած չէ, հաստատ մտածում եմ ես ու Վագների «Dich teure Halle..» արիան ականջներումս հայտնվում եմ հաղթանակած ու ցնծացող Ազատության հրապարակում։ Նրանք հաջողել են, նրանք հաղթել են...չէ, ամեն ինչ կորած չէ, մենք կարող ենք։

Ի՛նչ լավ օր էր այսօր, որ սկսվել էր երեկվանից....»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-իԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան EFE. Սեուտայում բժշկական օգնություն է խնդրել ավելի քան 1500 միգրանտԲրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ «Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՈւկրաինայի եվրաինտեգրման գործընթացը կարող է շատ երկար տևելՀենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցությունԿանիծեմ. ինչ կանի Սարիկ Մինասյանը, եթե ԱԺ–ում լարված իրավիճակ լինիՍեուտայում կարող է մնալ մինչև 5000 անօրինական ներգաղթյալԵս ու Ռուբինյանը նույն կարգավիճակն ունենք, տեղյակ չի Ռուբինյանը․ ՂազարյանԻնչպե՞ս է քվեարկելու ՔՊ–ն Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելիս. Վահագն ԱլեքսանյանՑուցակի վրա ես, յաշիկի վրա ես. Ռուբինյանի քվեարկությունը խախտումներով է ընթանում ըստ ՄանուկյանիԴուբայի շեյխի դուստրը նկարահանվել է Marie Claire Arabia ամսագրի համարՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըՉենք մտնի դրոշամարտի մեջ. Քրիստինե Վարդանյանը՝ Արցախի դրոշի շուրջ իրավիճակի մասին Իսպանիան համերաշխություն է պահանջում ԵՄ անդամներից Սեուտայի ​​ճգնաժամի հարցումՀաքերները Coldcard դրամապանակներից գողացել են 86 միլիոն դոլարի արժողությամբ Bitcoin 30 և ավելի տարի պատերազմ եք տեսել, էնպես ենք անելու, որ էլ չտեսնեք․ Ռուբինյանը՝ արցախցիներինԻտալիան առաջարկում է ստեղծել կենտրոններ անօրինական միգրանտների վերադարձի համարՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿԵթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբանՄարոկկոյից միգրանտների հոսքից հետո Սեուտայում ժամանակավոր դիահերձարան է ստեղծվելՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին․ Լիլիթ ՄակունցԻրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու El Confidencial․ Անվտանգության ուժերը փնտրում են ջիհադիստների, որոնք կարող են ներթափանցած լինել Սեուտա «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի դրոշի շուրջ հակադրություն չենք ուզում․ մենք դնում ենք, նրանք՝ հեռացնում․ Քրիստինե ՎարդանյանԱրիանա Գրանդեն դադարեցնում է հանրային գործունեությունը.People
Ամենադիտված