Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքի շրջանները
Թուրքիա
Թուրքիայի օդուժը երեկ՝ փետրվարի 3-ին, ռմբակոծել է Հյուսիսային Իրաքի այն շրջանները, որտեղ, ըստ թուրքական աղբյուրների, տեղակայված են եղել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության զինյալների թաքստոցները։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն՝ հղում կատարելով թուրքական բանակի գլխավոր շտաբի կայքին։
Ինչպես հաղորդվում է, Իրաքի հյուսիսում գտնվող Զապ շրջանը ռմբակոծելու մասին որոշումը կայացվել է հետախուզության տրամադրած տվյալների վերլուծության հետևանքով։ Թուրքական զինված ուժերի հաղորդմամբ՝ «ռազմական գործողություններին մասնակցած ինքնաթիռներն արդեն վերադարձել են ռազմաբազա»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)