Ես քաղաքականության հետ կապ չունեմ, ես ձեռքերս լվանում եմ այս շարժումից
Բլոգոսֆերա
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես բան ունեմ ասելու... Շատ լավ հասկանում եմ, որ այս իմ հայտարարությունից հետո մեծամասնությունը կանգնելու է իմ դեմ, խոսելու են հիմար բաներ, բերելու են տափակ հիմնավորումներ և այլն, ԲԱՅՑ, ես միշտ շարժվել եմ ՄԻԱՅՆ իմ մտածելակերպով ու իմ սրտի թելադրանքով, և այսպես... Երբ ես, լինելով քաղաքից դուրս, առաջին անգամ լսեցի Հայկի մտածած free car-ի մասին, ուրախությամբ հենց մյուս օրը միացա իմ ընկերներին, որովհետև այդ պահին ոչ մի ավելի լավ բան չէի կարող մտածել ժողովրդին օգնելու և պարզ ցույց տալու, որ ես դեմ եմ այդ թանկացմանը, որը շատ-շատերի համար իրոք անանցանելի դժվարություններ կարող էր առաջացնել: Մի քանի օր ես ուրախ և հպարտ իմ ընկերների հետ մասնակցեցի free car-ին...
Հետո եկավ հաղթանակը... Դժվար է նկարագրել այդ զգացմունքները, որ ապրեցի առաջին րոպեներին, երբ իմացա քաղաքապետի հայտարարության մասին... Դուրս գալով փողոց և տեսնելով կառավարության շենքի դիմաց հնչած հայտարարությունները և կոչերը` քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ այն, ինչի մասին առաջին օրվանից վախեցել եմ, իրականություն ա դառնում: Շատ քաղաքական ուժերի ձեռ տվեց այս համախմբումը երիտասարդության, մարդկանց, որպեսզի օգտագործեն իրենց շահերի համար... Ես ցավում եմ, որ մեր պարզ, բաց ու անշահախնդիր պոռթկումը դառավ նորից ինչ-որ քաղաքական հարցեր լուծելու դաշտ... Կներեք, ես քաղաքականության հետ կապ չունեմ.., ես ձեռքերս լվանում եմ...
Եթե ինչ-որ մեկը կփորձի կասկած ցուցադրել, որ ես իմ ժողովրդի կողքին եմ, ինքը դրա դիմաց պիտի պատասխան տա, իսկ մնացածին ասեմ` ես ոչ մեկի չեմ մեղադրում. եթե դուք քաղաքական պայքարի մեջ եք մտնում, դա ձեր սահմանադրական իրավունքն է, Աստված ձեզ հետ..., ուղղակի ԽՆԴՐՈՒՄ ԵՄ - համը չհանեք, թող մեր երիտասարդության հաղթանակը մնա որպես ՄԱՔՈՒՐ, ԱՐԴԱՐ ՈՒ ՀՊԱՐՏ ԱԿՑԻԱ, որը բերեց իր արդյունքները... Հարգանքներով` ձեր Սուրեն Թադևոսյան (Ս.Թ.)»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան