Էդի Մերֆիին «ողջ–ողջ թաղել են»
ԱՄՆ
Ամերիկացի հայտնի կինոդերասան Էդի Մերֆին դարձել է անբարեխիղճ ԶԼՄ–ների զոհը։ Ուրբաթ օրը՝ փետրվարի 3-ին, «mediafetcher.com» ինտերնետային կայքը սենսացիայի ակնկալիքով տեղադրել էր չճշտված տեղեկություն այն մասին, որ Մերֆին մահացել է։
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մերֆին ողջ է և լիակատար առողջ»,– հայտարարել է «TMZ.com» հեղինակավոր ինտերնետային կայքը, որի աշխատակիցները այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով զանգահարել էին կինոդերասանին։
«Ես մեռած չեմ, համենայնդեպս, առայժմ»,– արձագանքել է Մերֆին՝ իրեն հատուկ հումորով։ Աղբյուրը՝ korrespondent.net։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)