Լիբիական բանտից 1000-ից ավել բանտարկյալ է փախել
Մերձավոր Արևելք
Լիբիայի Բենղազի քաղաքում գտնվող Ալ Քուիֆիա բանտում ընդվզում է բռնկվել: Ինչպես հաղորդում է AFP-ն` հղում կատարելով լիբիական անվտանգության ծառայության ուժերին, բանտից փախել է ավելի քան 1000 բանտարկյալ:
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ պատժիչ հաստատությունը, որտեղ ըմբոստություն էր բռնկվել, հարձակման էր ենթարկվել նաև դրսից: Անվտանգության ուժերը հրաման էին ստացել չկրակել կալանավորների վրա:
Փախուստի դիմածների մեծ մասը սովորական հանցագործներ են, սակայն նրանց թվում կան նաև նախկին նախագահ Մուամար Քադաֆիի ռեժիմի կողմնակիցներ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը