«Սոնա, Մերի Մնջոյանին հերթական Սոնան մի դարձրու, թող նա իր կյանքն ապրի»
Բլոգոսֆերա
Մամիկոն Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կար մի ժամանակ, երբ մարդիկ իրենց համար դժվարությամբ էին հարթում ճանապարհ դեպի բարձունքները և միայն կյանքի երկրորդ կեսին էր դա հաջողվում, կամ էլ պարզապես ձախողվում էին: Հասկանում ենք, որ աշխարհը խելագար, գլխապտույտ արագությամբ է պտտվում, կյանքի տևողությունը կարճացել է և մենք միշտ ինչ որ տեղ ենք շտապում, մենք ցանկանում ենք ամեն բան մի անգամից ստանալ, առանց դժվարության, առանց ջանք դնելու, հենց այնպես, պարզապես նվեր ստանալ ինչ որ մեկից: Շատերն են այդպես հասնում Օլիմպի բարձունքին և գրեթե նույն տիեզերական արագությամբ էլ ներքև գահավիժում, կոտրվում ու ծերանում երիտասարդության հուշերը գրկած: Մերի Մնջոյանը լավ ձայն ունի, բայց դեռ ճանապարհ ունի անցնելու: Մի մեծացրեք նրան ժամանակից շուտ, թե չէ կարող է կորցնել այն, ինչ սպասվում է իրեն ապագայում: Սոնան լավ երգչուհի կարող էր դառնալ, բայց ո՞ւր է նա, ի՞նչ ով է զբաղված, երգարվեստը նրան չվաստակած թոշակի է ուղարկել, ուրեմն, Սոնա ջան, քո չիրականացած երազանքները մի մարմնավորիր Մերի Մնջոյանի միջոցով, թող նա իր կյանքը ապրի և ոչ թե քոնը և վերջապես, նրան հերթական Սոնան մի դարձրու, Արտո Թունջբոյաջյանը որ այս մասին իր կարծիքն էր հայտնում, ոմանք գյումրեցիներին արհեստականորեն նրա դեմ էին լարում: Շնորհավորում եմ քեզ յոթերորդ տեղի համար, քեզ համար, դեռ ամեն բան առջևում է, սա թող քեզ համար հերթական աստիճանը լինի դեպի բարձունք տանող: Եվս մեկ անգամ, ապրես»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան