Առաջարկ` հայ երիտասարդներին
Բլոգոսֆերա
Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հուլիսի 25-ը և նրան նախորդող օրերը եղան համերաշխության և հանդուժողականության օրեր, և վստահ եմ, որ այդ մթնոլորտը բոլորին է ուրախացրել, հատկապես, երբ տեսանյութերը նայելիս տեսնում ես ամենաբազմազան գաղափարների տեր երիտասարդների՝ Մաշտոցի պուրակի երիտասարդ ակտիվիստներին, կոնգրեսական համակիր երիտասարդներին, Նախախորհրդարանի երիտասարդներին, դաշնակցական և շատ ու շատ այլ երիտասարդական խմբերին միասին համերաշխ քայլելիս: Սա իրար ձեռք մեկնելու կարծեմ առաջին ամենամեծ փորձն էր: Տա աստված, որ շարունակական լինի, քանզի չկա ավելի կարևոր բան ծնողի համար, քան իր զավակների միասնությունը: Իսկ ծնողը երկիրն է:
Կառաջարկեի, որ բոլոր այդ խմբերից, որոնք այսօր դեռ շարունակում են և շարունակելու են մասնակցել, ստեղծել ներկայացուցչական մարմին, որը միշտ կզբաղվի այս խմբերի միասնականությամբ և համերաշխ գործելակերպով և հանուն դրանց: Իսկ որպես հաջոր քայլ կառաջարկեի, որ կազմակերպված ձեվով բոլոր խմբերից ներկայացուցիչներ ներկա լինեին օրինակ, Հակի երիտասարդ ակտիվիստների դատավարությանը, որը կարծեմ Օգոստոսի հինգին է: Եվ սա կդառնա մշակույթ: Միմյանց սատարելու և օգնելու: Համերաշխություն հայտնելը միմյանց շատ կարևոր է այս պահին, մանավանդ որ դատվող ակտիվիստները ամենուր բոլորի կողքին էին այսքան ժամանակ: Մտածեք, ջահելներ: Ապագան ձերն է և դուք եք այս քաղաքում իրար հետ ապրելու»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան