Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» երթ են սկսել բանակի կենտրոնական գրասենյակի ուղղությամբ
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում տապալված նախագահ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսիի համախոհները երկուշաբթի գիշերը բողոքի երթ են կազմակերպել երկրի բանակի կենտրոնական գրասենյակի ուղղությամբ. գրում է Reuters-ը:
Երկրի իշխանությունը ստանձնած զինվորական իշխանությունները զգուշացրել էին «Մուսուլման եղբայրներին» հեռու մնալ սադրիչ գործողություններից: Բանակը հենց «Մուսուլման եղբայրներ» շարժմանն է մեղադրում անցյալ շաբաթ բախումների արդյունքում զոհված տասնյակ մարդկանց կյանքը խլելու համար:
Մուրսիի կողմնակիցներն իրենց հերթին մեղադրում են զինվորականներին ուժ գործադրելու մեջ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը