«Ինչո՞ւ «Երևան Սիթի»-ում ՀԴՄ չեն տալիս»
Բլոգոսֆերա
Աշոտ Ավետիսյանը (Phoenix) իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարցս ուղղում եմ մեր ՊԵԿ-ին: Ինչո՞ւ «Երևան Սիթի»-ում ՀԴՄ (շահող կտրոն) չեն տալիս, այլ տալիս են ինչ-որ տարօրինակ թերմո-թղթի վրա տպված ինֆորմացիա:
Հարցիս՝ «սա ի՞նչ է», աշխատողը համեստ ժպիտով հայտնեց՝ ՀԴՄ: Ասեցի՝ իսկ ինչի՞ այս տիպի, պատասխանեց՝ «Հիմա սենց ա»... Ըստ գովազդի՝ «Շահում ենք մենք, շահում է պետությունը»...
Հիմա կա՛մ պետությունը շահել պրծել ա, կա՛մ... մենակ «Սիթին» ա շահում, ինչքան ուժ ունի... Կարևորը, որ մենք այլևս «Սիթիից» չենք շահելու:
p.s. Մեր ՊԵԿ-ը ո՞ւր ա: Ի նկատի ունեմ՝ փոքրիկ խանութիկները կփակեն՝ հիմնավորելով, որ ՀԴՄ չեն խփում, բա «Սիթի՞ն»»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան