«Օդնոկլասսնիկյան «գլամուռնի կապրիզներով» դեգեներատները»
Բլոգոսֆերա
Անահիտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր՝ երեխաների մեծ մասը օգտվում են սոց ցանցերից, որոշեցի կենտրոնանալ հայ դեռահասների այնպիսի մի ստվար զանգվածի վրա , ովքեր դեգեներացվում են "odnoklassniki" կոչվող սոց ցանցում:
Ներկայացրածս օգտատերերի անգրագիտությունը և մակարդակի պակասը սպանիչ է երբ պատկերացնում եմ , որ նրանք են մեր ապագա սերունդը ուղղակի նողկանք եմ ապրում : Մենք մի քանի օր առաջ ականատես եղանք մեր երիտասարդների փայլուն հաղթանակին , որը պարծանք և հպարտ քայլելու առիթ է :Իսկ նման երևույթներին խորհուրդ կտամ հետևել իրենց «ոճին»: Անդրադառնամ մեկ այլ նողկալի երևույթի՝ օդնօկլասնիկյան "փոսում" կարելի է գտնել նաև 16-23 տարեկան անբավարարվածություն ունեցող էջեր, որոնց մեծ մասը պատկանում են կամ աղջիկների կամ էլ տռանսվեստիտների , կներկայացնեի այդ օգտատրերի էջերը , բայց համարում եմ ցենզուրայից դուրս:
Մի թե՞ հայ աղջկա կերպարը պետք է լինի չարոխավոր և չոլկայավոր ինչ որ երևույթ, ով ինքնահաստատվելու համար կխոսի վերջին փոխոցային ժարգոնով և տղայից չի տարբերվի ու հետո պարտադիր կձևանա տան նամուսով աղջիկ:
Ինքս հպարտանում եմ այն երիտասարդներով , ովքեր օրեր առաջ կռիվ էին տալիս ոստիկանի հետ հանուն իրենց իրավունքների , ոչ թե նման դեգեներացված երևույթների»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան