Ռուսաստանը ոչնչացնում է Հայաստանը
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, Հայաստանում նկատելի դարձած հակառուսական տրամադրությունների իրողությունները ոմանք բացատրում են անձնական շահագրգռություններով, նեղլիկ իմաստներով: Մինչդեռ տեղի է ունենում Հայստանի ոչնչացումը՝ հստակ մշակված ռուսական ծրագրով: Տակավին 1990-ականների սկզբների Ռուսաստանում արդեն պատրաստ էր Հայաստանը չգոյացնելու ծրագիրը, որի նախադուռը 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր՝ ոչ երբեք բնական աղետ, այլ տեխնածին ցնցում, որն ապացուցվում է բազմաթիվ փաստարկներով: Հիշենք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովի հայտարարությունը դատարում, ուր դատվում էր նա խռովության կազմակերպման համար. ,,Եթե ինձ դատապարտեն, ես ստիպված կլինեմ բացահայտել ողջ ճշմարտությունը Սպիտակի երկրաշարժի մասին,,... Հենց այդ հայտարարությունն էլ առիթ դարձավ, որ նա ազատ արձակվի դատարանից... Ղարաբաղյան պատերազմի հրահրումը ու ադրբեջանցիներին աջակցությունը, Սումգայիթում և Բաքվում հայկական կոտորոածները ռուսական ծրագրի մի մասն էին՝ իրականացված ադրբեջանցիների ձեռքով: Եվս մի բան հիշենք. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարում ադրբեջանցի պատգամավորներից մեկը հարց ուղղեց Գորբաչովին. ,,Դուք զորք մտցրեցիք Բաքու՝ փրկելու հայերին, թե՞ պաշտպանելու խորհրդային իշխանությունը,,: Գորբաչովը պատասխանեց. ,,Պաշտպանելու սովետական իշխանությունը,,... Հայաստանի հայաթափման ծրագիրը ակտիվացավ հետագա տարիներին, երբ Ռուսաստանը միտումնաբար բացեց դռները Հայաստանից գաղթողների համար: Հենց ռուսական անվտանգության և գաղտնի ծառայությունների ջանքերով ստեղծվեց Ռուսաստանի հայերի միությունը, որը հպատակվելով Կրեմլի պահանջներին, մի շարք օլիգարխների շահերի ապահովության դրդումով, նպաստում է հայերի արտագաղթին, Ռուսաստանում իբրև թե հայերի համար բնակության նորմալ պայմանների ստեղծմանը... Ուրեմն, Արա Աբրահամյանը, միացած ռուսական իշխանություններին, նպաստում է Հայաստանի ոչնչացմանը: Սա է ճշմարտությունը: ,,Հայրենակիցներ,, ծրագիրն էլ ստեղծված է հայաթափման խթանման համար...
Այսքանից հետո, մեզ ի՞նչ է մնում անել: Մնում է, մի կողմ թողնելով մանր խնդիրները, պայքարել մի բանի համար, որպեսզի չամայանա այս հողը, որպեսզի համախմբվենք մեր երկրում և թույլ չտանք Ռուսաստանին՝ կործանելու Հայաստանը...
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Որպեսզի որևէ մեկն ինձ չմեղադրի ռուսատյացության մեջ, ասեմ, որ ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ունեմ բարձրագույն ռուսական կրթություն, բուհերում դասավանդել եմ ռուս թատրոնի և ռուս գրականության պատմություն, թարգմանել եմ Չեխովի, Օստրովսկու, Գորկու, Միխալկովի, Պավլովսկու ստեղծագործությունները...»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան