Կահիրեում առևտրականների բախումների արդյունքում զոհվել է 15 մարդ
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում փողոցային առևտրականների միջև բախումների արդյունքում մահացել է 15 մարդ. տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ինչպես գործակալությանը տեեկացրել են ոստիկանությունում, բախումները սկսվել են առևտրի տեղերի հետ կապված հին կոնֆլիկտի պատճառով: Ինքնաձիգերով զինված փողոցային վաճառականները հարձակվել են քաղաքի կենտրոնում գտնվող կոսմետիկայի խանութի վրա և հրդեհել այն:
Հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են 13 մարդու դիակ: Եվս 2 մարդ զոհվել էր փոխհրաձգության ժամանակ:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է սպանության մեջ կասկածվող մի քանի մարդու:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը