Թուրքիան սառեցրել է Եգիպտոսի հետ մի շարք համաձայնություններ
Մերձավոր Արևելք
Թուրքիան որոշում է կայացրել սառեցնել Եգիպտոսի հետ ունեցած մի շարք համաձայնությունները. երեքշաբթի օրը տեղեկացնում է Sabah թուրքական պարբերականը:
Ինչպես գրում է թերթը, երկկողմ սառեցված համաձայնությունները վերաբերում են տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներին: Բացի այդ, Անկարան կասեցրել է Եգիպտոսին թուրքական արտադրության ANKA անօդաչու սարքերի մատակարարումը:
Միաժամանակ, երկու երկրների միջև դադարեցվել է Թուրքիայի Իսքենդերուն և եգիպտական Պորտ Սաիդ նավանահանգիստների միջև բեռնատար նավերի ծովային հաղորդակցությունը:
Նշենք, որ թուրք-եգիպտական հարաբերությունների միջև լարվածությունն ի հայտ եկավ նախագահ Մուհամմեդ Մուրսիին տապալելուց հետո: Անկարան Եգիպտոսում տեղի ունեցածը որակեց ռազմական հեղաշրջում և հայտարարեց, որ Եգիպտոսի ռեժիմը լեգիտիմ չէ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը