Ալիևն ու Քլինթոնը Ղարաբաղի հարցի շուրջ կարծիքներ են փոխանակել
Արցախ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում երկու կողմերը գոհունակություն են հայտնել իրենց երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Բարձր է գնահատվել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն Ադրբեջանի մասնակցությունը՝ հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)