ԱՄՆ-ը ունի նաև իգական սեռի՝ ռուսական արմատներով հրեա նախագահի թեկնածու
ԱՄՆ
Ընթացիկ տարվա հունվարին 59-ամյա դերասանուհի Ռոզաննա Բարրը գրանցել է իր թեկնածությունը ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովում՝ այդպիսով դառնալով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին հավակնող՝ Կանաչների կուսակցության պաշտոնական թեկնածու, գրում է The Washington Post-ը՝ հավելելով, որ Բարրը կարող է բոլոր փաստաթղթերը ներկայացնել այն մարդկանց, որոնք կարծում են, թե դա ընդամենը կատակ է:
Բարրը որոշել է ընտրություններին մասնակցել «Քվեարկե՛ք իմ օգտին, ես կմաքրեմ այս կեղտը» կարգախոսով: Նա հայտնել է, որ հաղթանակելու հույս չունի, սակայն կարծում է, որ ընտրություններին այնպիսի թեկնածուների մասնակցությունը, որոնք ո՛չ հանրապետական, ոչ՛ էլ դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում, օգտակար է ամերիկյան հասարակության համար:
Նախագահի թեկնածուն առաջին օրվանից մասնակցել է «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» ակցիային՝ պայքարելով ընդդեմ սոցիալական անհավասարության:
Բարրը ծնվել է Յուտա նահանգում, հրեական ընտանիքում: Նրա տատերն ու պապերը ԱՄՆ են եկել Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից ու Ավստրո-Հունգարիայից: Բարրի հոր ազգանունն ի սկզբանե եղել է Բորիսովսկի. հետագայում նա կրճատել է այն՝ դարձնելով Բարր:
Թեև Բարրը ամերիկյան հեռուստատեսության լեգենդ է հանդիսանում, հեռուստադիտողների մի մասը մինչ օրս չի դադարեցնում ԱՄՆ իշխանությունների ուշադրությունը «անկարգ» դերասանուհու վրա սևեռելու փորձերը: 2009-ի հուլիսին նրա անձի շուրջ կրկին սկանդալ էր հասունացել այն բանից հետո, երբ Heeb ամսագրի համար նա լուսանկարվել էր Հիտլերի կերպարով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)