Րաֆֆին էլ առաջվա միամիտը չէ. «Բարևի» համար նոր սակագին է սահմանել
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օգոստոսի 1-ից 22-ը Թատերական հրապարակը «վարձակալել է» Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասում են այդ օրերին բահանջադիրական սկզբունքով ինքն է վերցնելու հրապարակում տեղադրված առևտրի կետերի վարձավճարը' դե հեծանիվ-մեծանիվ, չինական զրթըզիբիլներ, փուչիկ-մուչիկներ, հրապարակում հնչեցված տարատեսակ, տարաբնույթ անկապ մտքեր, սպառնալիքներ, դատարկ խոստումներ…
Հա’, չար, շատ չար լեզուներն ասում են, որ նա նաև ամեն «Բարևի», ողջագուրվելու համար արդեն սակագին է սահմանել, էլ առաջվա միամիտ Րաֆֆին չէ, բոլորից բադասխան է բահանջելու…
Այ այսպիսի բարևախառն, զգացմունքախառն, բիզնեսախառն ասեկոսեներ…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան