Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Եգիպտոսի հետ երկկողմ համաձայնությունները կասեցնելու մասին լուրերը
Թուրքիա
Թուրքիայի ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես է եկել հերքումով՝ պնդելով, թե տեղեկություններն այն մասին, որ Անկարան որոշել է կասեցնել Եգիպտոսի հետ ձեռք բերած մի շարք համաձայնություններ, չեն համապատասխանում իրականությանը: Հաղորդագրության մեջ ասված է, որ այդ բոլոր համաձայնությունները ուժի մեջ են մնում:
Նշենք, որ նախօրեին թուրքական մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, թե Անկարան սառեցրել է թուրք-եգիպտական երկկողմ կնքված մի շարք համաձայնություններ, ինչպես նաև կասեցրել է Եգիպտոսին ANKA տեսակի թուրքական արտադրության անօդաչու սարքերի մատակարարումը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)