«Ներտնային գազասպառման սակագնի բարձրացումը հիմնավորված չէ»
Բլոգոսֆերա
Գևորգ Սարգսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Գազամատակարարման ոլորտում պարտադրված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագիրը ըստ էության հերթական գրպանահատության գործառույթներից է: Անտրամաբանական սահմանված սակագները:
1. մեկ գազօգտագոծող սարքավորման համար 2400 դրամ; 2. երկու գազօգտագործող սաւքավորումների դեպքում 5700 դրամ; 3. ...
Նախ անհասկանալի կերպով այս ծառայություն կոչվածը երկու կետի սպասարկման դեպքում փոխարեն էժանանա, թանկանում է 2.375 անգամ:
Երկրորդ` որևէ պրոֆեսիոնալ մոտեցում գոյություն չունի.
- տարին մեկ անգամ են ներկայանում, «առնվազն երկուսի» փոխարեն;
- որևէ պրոֆեսիոնալ գործառույթ չի իրականացվում` ինչոր փրփուրոտ սպունգով խողովակները "լվանալուց" հետո ստորագրում են համապատասխան ակտն ու հեռանում:
Այս անհեթեթ ծառայությունը, որ պարտադրում են մեզ` գազ սպառողներիս, մինչև ե՞րբ պիտի շարունակվի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան