«Հասկանո՞ւմ եք, որ վնասում եք...»
Բլոգոսֆերա
Անուշ Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՈՒսանողներին դասադուլի կոչ անողներին եմ դիմում: Հարգելի մեծահասակներ, որ վաղուց ուսանող չեք, մի խառնվեք երիտասարդների գործերին,նրանք էլ են ուզում պայքարել վարձավճարների բարձրացման դեմ, բայց թողեք պայքարի միջոցներն իրենք ընտրեն, քանի որ տեսանք, որ նրանք կարողանում են հաջողություն գրանցել: Համատարած դասադուլի կոչ ոնց եք անում, երբ ոչ բոլոր բուհերն են վարձավճարը բարձրացրել? Ֆրանսիական համալսարանը չի բարձրացրել, որպես ինչ դասադուլ անեն? Հասկանում եք, որ վնասում եք երեխեքին? Ձեր նշած 10,կամ 20 օրը ուսանողը բաց թողնի, դասախոսը թեմաները նորից չի կարդալու,այդքանը բաց է թողնելու, քննությունը ոնց է հանձնելու? Օրինակ, Ֆրանսիական համալսարանը առաջին 20 օրը ֆրանսերենի արագացված դասեր է անցկացնելու, որ հետագա ուսուցումը ճիշտ լինի,եթե ուսանողները բաց թողնեն, մտածել եք ինչ է լինելու? Որ դուրս մնան, դուք տեր եք? Ամեն բուհի ուսանյողությունը ինքը տեղային որոշում պիտի ընդունի,ոնց պայքարի, ինչ մեթոդներով: Կոչ եմ անում, մենք մեծահասակներս չխառնվենք: Մի խաղացեք երեխաների ճակատագրի հետ,մի կտրեք դասերից»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան